• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օ´ր, ականջդ բեր ասեմ

 

Ամեն օրն էլ մեր օրն է, բայց ասում են, որ այսօր երեխաների պաշտպանության օրն է: Մենք մտածում ենք, որ այսօր երեխաներինպաշտպանում են չարությունից, խփելուց, ուժեղներից, թուրքերից, կռիվներից, ծառաներից, գայլից, օձից, ադրբեջանցիներից:

Այս օրվանից մենք ուզում ենք

Ես ուզում եմ հեծանիվ: Լևոն

Ուզում եմ, որ մարդիկ չկռվեն: Արամ

Ես այս օրվանից ուզում եմ Մոսկվա գնալ: Սարգիս

Ոզում եմ վարունգով, պոմիդորով, մայոնեզով սենդվիչ: Արսեն

Ես ուզում եմ, որ մաման ու պապան ինձ մի բան առնեն: Ալեքս

Ես ուզում եմ  ընկերներիս հետ ամբողջ օրը խաղալու չկռվել: Էդուարդ

Ես չգիտեմ ինչ եմ ուզում, որ ուզեմ օրվա ականջին կասեմ: Սոնա

Ուզում եմ, որ ավելի տաք լինի: Աշոտ

Ես այս օրվանից ուզում եմ, որ շուտ գյուղ գնամ: Լուսինե