• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուշադրություն

Հարգելի գործընկերներ, մանկավարժության կենտրոնն ընդունում է 2017-2018 ուսումնական տարվա շուրջտարյա բաց նախագծերի ղեկավարման-համակարգման հայտեր։ Նախագծերը, որ մեկնարկում են սեպտեմբերին,  ներկայացվելու են 2017թ. սեպտեմբերի 4-8-ը՝ ամենամյա սեպտեմբերյան 12-րդ բաց հավաքին, ինչպես 2017-2018-ի ուսումնական օրացույցով որոշված է։ Սա վերաբերում է նաև ամենամյա հանրակրթական բաց ստուգատես-փառատոներին, ամենամսյա ֆլեշմոբներին։

Նախագծերի ղեկավարման հայտերը հաստատվում են մինչև օգոստոսի 31-ը, որպեսզի նախագծի համակարգումը մտնի աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության, անհատական պլանի մեջ։

Հայտին ներկայացվող պահանջներ

  • Նախագծի նկարագրությունները (ըստ տարիքային խմբերի)
  • Նախագծի հայտարարությունը, դրա տարածման մասին տեղեկություն
  • Նախագծի բլոգը, կառուցվածքը
  • Նախագծի օրացույցը, աշխատակարգը, այդ թվում՝ նաև հանդիպումներ, ճամփորդություններ, ….
  • Նախագծի մասնակիցները
  • Նախագծի ակնկալվող արդյունքները
  • Հրապարակային հաշվետվությունների փուլերը
  • Նախագծի իրականացումը գնահատելու ցուցանիշներ
  • Նախագծի նախահաշիվ (ծախսեր, աղբյուրներ)
 
Խնդրում եմ հայտը ներկայացնել Ձեր ուսումնական բլոգի էջի հղումով։

Էջի լուսանկարը՝ Սիրանուշ Թումանյանի