• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու կրթահամալիրի պետական Քոլեջում

Միջին մասնագիտական կրթություն.

  • Նախադպրոցական կրթություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Գրադարանային գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 տարի)
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Զբոսաշրջություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի)
  • Լուսանկարչական գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի)
  • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)
  • Հագուստի մոդելավորում և նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի)

Նախնական մասնագիտական (արհեստագործական) 1-ամյա կրթություն միջնակարգ կրթության հիմքով.

  • Համակարգիչների շահագործում
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
  • Խոհարարական գործ
  • Զարդակիրառական իրերի պատրաստում. ոսկերիչ-զարդագործ, խեցեգործ-դիզայներ, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետ
  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն
  • Լուսանկարչություն
  • Պարտեզապուրակային գործ
  • Կարի արտադրության տեխնոլոգիա

Մասնագիտական լրացուցիչ կրթություն

  • Նախադպրոցական կրթություն (բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար, 1 տարի)
  • Ոսկերչություն (3-6 ամիս)
  • Կար, մոդելավորում (3-6 ամիս)
  • Դիմահարդարում (3-6 ամիս)
  • Լուսանկարչություն (3-6 ամիս)
  • Համակարգիչների շահագործում (3-6 ամիս)

Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։ Արձակուրդային ուսումնական նախագծեր։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (094) 132026, գրեք qollege@mskh.am հասցեով։
 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.