• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարեկամություն» 2017. ճամբարի պաշտոնական փակում, արդյունքների հանրային ներկայացում

Հարգելի գործընկեր, բարեկամ

2017թ. հունիսի այս օրերին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է մանկավարժական նորարարության ամենամյա «Բարեկամություն» բաց ճամբարը, որի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի՝ նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժներ են։ Ճամբարականները ծանոթանում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումներին, ներկայացնում իրենց փորձը, միասին իրականացնում ուսումնական նախագծեր, երգում-պարում, քայլում Երևանում, լողում, մարզվում։ Ճամբարի լուսաբանմանը, նյութերին կարող եք ծանոթանալ mskh.am-ում, «Բարեկամություն» բլոգում, որը մինչև 2018-ի ճամբարը կգործի որպես մանկավարժական նորարարության միավորող հարթակ։ Ճամբարը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ, Վրաստանի ԿԳՆ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության աջակցությամբ։

Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-14։00, Ձեզ սիրով հրավիրում ենք կրթահամալիր (Ա. Բաբաջանյան 25)՝ 2017թ. ճամբարի պաշտոնական փակմանը, արդյունքների հանրային ներկայացմանը, մանկավարժական նորարության փոխանցման, նորարարության տարածման նախագծերին։