• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր գործընկերները արդեն Ախալքալաքիում են

Վրաստանի քաղաք Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը՝ դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլիի ղեկավարությամբ, արդեն Ախալքալաքիում է:
Հունիսի 22-24-ը «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով նոր գործընկերություն հաստատելու նպատակով կրթահամալիրի դասավանդողների, սովորողների 50 հոգիանոց խումբը հայրենագիտական-կրթամշակութային համատեղ արշավ կիրականացնի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքիում, Գանձայում, Կարծախում, Վալեում, Հեշտիայում:
Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին, սովորողներն և ուսուցիչները նախապատրաստվում, անհամբեր սպասում են մեր խմբին Վրաստանի Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքիում: