• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

9-րդ դասարանի օտար լեզվի բանավոր քննության նոր մոտեցում

Այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանցիների օտար լեզվի քննությունը տարբերվում է հանրապետության այլ դպրոցներում ընդունված կարգից: Հանրապետության բոլոր դպրոցներում սովորողը կարող է ընտրել կամ ռուսերեն կամ որևէ այլ՝ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) օտար լեզու և քննություն տալ այդ լեզվից միայն: Ըստ մեր կրթահամալիրում ընդունված նոր կարգի՝ ստուգվում է յուրաքանչյուր սովորողի լեզվական կարողությունները 2 օտար լեզուներից՝ ռուսերեն և անգլերեն. սովորողի ընտրությամբ մի լեզվից միայն ստուգարք, իսկ մյուսից՝ գնահատականով քննություն: Քննության ընթացակարգն էլ է փոխված: Յուրաքանչյուր սովորող քննության է ներկայանում իր համակարգչով: Քննություն հանձնողը ոչ թե կարդում է ԳԹԿ-ի կազմած շտեմարանների տեքստերը, որոնց բովանդակությունն ու հարցերի պատասխանները անգիր գիտեն բոլորը, այլ իր իսկ կազմած տեքստը տարվա ընթացքում արված որևէ նախագծի վերաբերյալ: 

Կարդացեք, դիտեք Յուրա Գանջալյանի բլոգում: