• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարչական խորհրդի նիստ

13․06․2017թ․, ժամը՝ 15․30
Մեդիակենտրոնում․

Օրակարգում․

  1. Տեղեկատվական թերթիկների (այդ թվում՝ «Հակաբացիլ Կոմիտաս», Քոլեջի) բաշխման մասին կադրերի տեսուչի տեղեկանքը
  2. Մանկավարժական աշխատողների՝ ուսումնական չորրորդ շրջանի անհատական պլաններ և հաշվառում․ կադրերի տեսուչի տեղեկանքը
  3. 2017-2018 ուստարվա ընդունելություն (տեղեկանք համեմատությամբ)․ դպրոցների ղեկավարների հաղորդումը
  4. 2017-2018 ուստարվա 5-6 տարեկանների 1-ին դասարանների սրահները. Դրանց անհրաժեշտ շինբարելավման և կահավորման աշխատանքներ (գրավոր նախագծեր)
  5. 2016-2017 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված ուսումնական վճարների հավաքագրման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը․
  6. Հունիս-օգոստոս ամիսների ֆինանսական մուտքերի և ծախսերի մասին գլխավոր հաշվապահի, Գևորգ Հակոբյանի և Լիլիթ Ազիզխանյանի հաղորդումը
  7. 4-րդ դասարաններում ստուգումների (Արևելյան դպրոց-պարտեզ, Արևելյան դպրոց-պարտեզ, Հյուսիսային դպրոց-պարտեզՀարավային դպրոց-պարտեզ), 9-րդ և 12-րդ դասարաններում քննությունների (Ավագ դպրոց) ընթացքի և արդյունքների մասին քննական կենտրոնների ղեկավարների տեղեկանքը
  8. Ամառային ճամբարների գործունեության առաջին օրերի մասին ճամբարների պետերի հաղորդումը
  9. Բանգլադեշյան պլեների ընթացքի մասին Ելենա Խոդիկյանի, Անի Սարգսյանի, Լուսինե Բուշի, Սվետա Ճաղարյանի, Կարեն Խաչատրյանի, Կարինե Մացակյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
  10. 2016-2017 ուստարվա 5 տարեկանների, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով շրջանն ավարտողների, 5-րդ դասարանցիների ուսումնական գործունեության ուսումնասիրություններ․ Գևորգ Հակոբյանի և Սուսան Մարկոսյանի հաղորդումը
  11. «Գեղարվեստը կրթահամալիրում»․ Ջավախքում հունիսի 22-24-ի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին Ելենա Խոդիկյանի հաղորդումը
  12. «Բարեկամություն» անվանումով պատանեկան և ուսուցչական հունիսյան բաց ճամբարների պատրաստության, ընթացքի մասին Գևորգ Հակոբյանի հաղորդումը
  13. Ոռոգման կազմակերպումը համաձայն ռեժիմի. հունիսի 12-13-ի ուսումնասիրության արդյունքներով  Ռուդիկ Սահակյանցի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
  14. Ըստ դպրոցների՝ կանաչ տարածքների խնամքի ուսումնասիրություն, գնահատում․ (Մայր դպրոց՝ Մարիետ Սիմոնյան, Արևելյան դպրոց-պարտեզ՝ Հասմիկ Ուզունյան, Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Անուշ Ասատրյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Հասմիկ Նալբանդյան, Քոլեջ՝ Շուշան Ալեքսանյան, Հարավային դպրոց-պարտեզ՝ Անահիտ Եղյան, Ագարակ՝ Էմանուել Ագջոյան, Մեդիակենտրոն՝ Շողիկ Պողոսյան)
  15. Կրթահամալիրի կացարաններից օգտվելու կարգի, պայմանագրի ներկայացում․ Գևորգ Հակոբյանի, կացարանների պատասխանատուների հաղորդումը