• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի Գեղարվեստը

Մեր «Գեղարվեստը կրթահամալիրում» անունը ստացած, տարիներով ձևավորված բաց հանրային համակարգը՝ իր շուրջտարյա գործունեությամբ… Բազմաճյուղ գեղարվեստ՝ կերպարվեստի, երաժշտության, կինո-ֆոտոյի, թատրոնի, գրականության, զարդակիրառական ուղղություններով, դրանց հանրակրթական, այդ թվում՝ նաև սովորողի ընտրությամբ ու լրացուցիչ դասընթացներով, ակումբներով, համերգներով ուսուցմամբ, պարբերական ցուցադրություններով, օրացույցով ավանդույթի ուժ ստացած նախաձեռնություններով-ծեսերով-տոնախմբությամբ, մեդիա ու ֆիզիկական միջավայրում, գեղագիտական-հետաքրքիր-շարունակական-թափանցիկ միջավայրով, ներառական արհեստանոց-արվեստանոցային ամբողջական համակարգով, գործող-հայտնի մասնագետներով… Բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի թե ոչ սեբաստացի, մեծահասակների համար՝ ծանոթ-անծանոթ, կրթահամալիրում թե արտագնա… Սա եմ ես անվանում հակաբացիլ անճաշակության… անշարժության… որովհետև ամեն գեղարվեստ… շարժման մեջ կպարտակվի…
Աշոտ Բլեյան

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն

Գեղարվեստի ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի երաժշտության և պարի,  գեղարվեստի ուսումնական կենտրոններում, «Սեբաստացի» TV-ում՝  սովորողի անհատական ուսումնական պլանով հանրակրթությական ծրագրի շրջանակում (սովորողի ընտրությամբ դասընթաց, գործունեություն, ակումբ, ուսումնական նախագիծ), որպես լրացուցիչ կրթություն, որպես միջին մասնագիտական, նախնական մասնագիտական կրթություն։

Ուսուցումը՝ անհատական, խմբային, նախագծային, ակումբում, ստուդիայում, ավեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների արդիական միջավայրում, ցուցասրահ-թանգարան-համերգասրահներում, պլեներներով, համերգ-ներկայացումներով, հանդիպումներով։

Դասընթացները ղեկավարում են գործող-ցուցադրվող-կատարող արվեստագետներ։ Ուսուցման արդյունքները պարբերաբար ներկայացվում-հանրայնացվում են անհատական, խմբային, կրթահամալիրային համերգ-ցուցադրություն-ներկայացումներով՝ ամենամսյա, կիսամյակային, ամենամյա։

Սովորողի հանրակրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի Գեղարվեստի (Հյուսիսային) դպրոց-պարտեզում (1-5-րդ դասարան), Միջին դպրոցում (6-8-րդ դասարան), Ավագ դպրոցում (9-12-րդ դասարան), միջին մասնագիտական ուսուցման Քոլեջում։ 

Գեղարվեստի ուսումնական կենտրոնում (Րաֆֆու 69/1, 093 80 58 13)՝

  • Գունանկար
  • Գծանկար
  • Քանդակ
  • Կոմպոզիցիա և դիզայն
  • Համակարգչային գրաֆիկա և դիզայն
  • Անիմացիա
  • Թատրոն
  • Մոդելավորում

«Սեբաստացի» TV-ում (Րաֆֆի 57, 055 20 12 93)՝

  • Լուսանկարչություն
  • Օպերատորություն

Երաժշտության և պարի ուսումնական կենտրոնում (Ա. Բաբաջանյան 25, 098 91 99 20)՝

  • Դաշնամուր
  • Ջութակ
  • Թավջութակ
  • Կիթառ
  • Ֆլեյտա
  • Վոկալ
  • Երգչախումբ (մանկական, պատանեկան)
  • Սոլֆեջիո
  • Ազգային պարեր
  • Դասական պարեր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Հակաբացիլ անշարժության՝ բազմաճյուղ գեղարվեստ՝ կերպարվեստի, երաժշտության, կինո-ֆոտոյի, թատրոնի, գրականության, զարդակիրառական ուղղություններով, հանրակրթական դասընթացներով։ Բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի թե ոչ սեբաստացի, մեծահասակների համար՝ ծանոթ-անծանոթ, կրթահամալիրում թե արտագնա...