• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միասին նշենք Մայիսյան հերոսամարտերի 99-ամյակը

Սիրելի հայրենակիցներ, 
Մայիսյան հերոսամարտերի 99 ամյակի առթիվ հրավիրում ենք միասին տոնելու մեր հաղթանակները: Կլինեն ազգային պարեր, պարուսուցման բաց դաս, ազգային շարժախաղերի ուսուցում, ինչպես նաև կերգի Արսեն Համբարյանը: Ազգային պարերն ու պարուսուցումը կանցկացնի «Տոհմապար» խումբը:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ից 20:00-ն, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի դիմացի մայթի հարակից այգում:
Շնորհակալություն ենք հայտնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությանը` տեխնիկական միջոցներ տրամադրելու համար:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Նախաձեռնող` Էռնեստ Ավանեսով