• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զանգվի մաքրման աշխատանքները շարունակվում են…

Այսօր՝ Մայիսյան հավաքի 4-րդ օրը, հեծանվաերթով եղանք Փարաքար գյուղի տարածքով հոսող Զանգվի Շադրլու ջրանցքում: Իրականացրեցինք ջրանցքի ափամերձ հատվածների մաքրում, փորձեցինք աշխատանքներում ներառել գյուղի բնակիչներին: Հեծանվաերթին և մաքրման աշխատանքներին մեզ էր միացել նաև սեբաստացի ծնող, ով ասաց, որ հետագայում նույնպես կմիանա աշխատանքներին:
Անծանոթ անցորդը, ով պարզապես մոտեցավ հյուրասիրություն անելու, տեղյակ էր, որ նախաձեռնությունը կրթահամալիրինն է, ծանոթ էր նախագծին:

Կազմակերպիչներ` Վարդուհի Հայրյան, Մարալ Կարապետյան, Անդրանիկ Մարգարյան