• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր են այցելել «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ընկերությունից

«ՌՈՒՍԱԼ»ընկերությունը  փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ աշխարհի ամենաժամանակակից և էկոլոգիապես մաքուր գործարաններից մեկը:

Տեղեկանալով մեր նախագծին , նրանք հետաքրքվել էին և կապ հաստատելով ցանկացան ներկա գտնվել պարապմունքներից մեկին և մասնակցեն գունավոր սառցե խաղալիքների ստեղծմանը: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները հնավորություն ունեն հիմնական պարապմունքներից բացի ընտրել իրենց հոգեհարազատ որևէ պարապմունք։ Չորրորդ դասարանցիները իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին փայլաթիթեղին:
Մի քանի գլանափաթեթով նրանց ապահովեց կրթահամալիրի ծնողներից մեկը, ով աշխատում է ԱՐՄԵՆԱԼ-ում։
Եվ հիմա՝ տեխնոլոգիային պարապմունքները Թոփչյան Հասմիկ ձեռքերում է, նրանք փայլաթիթեղի օգնությամբ պատրաստում են տարբեր կերպարներ:
Փայլաոիոեղը շատ էլաստիկ է և հրաշալի ֆիքսում է տրված ձևը։ Հետո մեջն են լցնում գուաշով ներկված ջուրը և ֆորմաները տեղափոխում ենք ցուրտ տեղ, — պատմում է Հասմիկը իր սովորողների ստեղծագործական փնտրտուկների մասին , — սկզբում սրտիկներ և ծաղիկներ էին պատրաստում, իսկ հիմա փորձում ենք ստեղծել ավելի դժվար կերպարներ՝ հեքիաթային հերոսներ, ձնեմարդուկներ և նույնիսկ ծառեր: Դեռ այդքան հմուտ չի ստացվում, բայց ձմեռը խոստանում է երկար լինել, և մենք կտիրապետենք նոր տեխնոլոգիային:
Երիտասարդ քադակագործները մեծահասակների հետ մասնակցեցին «Ձմեռային հեքիաթ» մրցույթին: Հիմա նրանք վստահ են, որ մյուս Նոր տարվա տոնածառը, որը ավանդույթին համաձայն կանգնեցնելու են նաև դպրոցի բակում, ամբողջությամբ կզարդարեն խաղալիքներով, որը պատրաստված կլինի փայլաթիթեղի և գունավոր սառույցի համատեղմամբ:
 
Տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Մելքումյան
Ֆոտոխմբագիր՝ Սահակ Տրոյան
Տեքստը թարգմանեցին՝ 5-րդ դասարանի սովորողներ՝Մառա Մկրտչյան և Արտյոմ Զաքարյան
 
Հատուկ շնորհակալություն կրթահամալիրի ծնող՝ Մարիա Տեր-Թորոսյանին: