• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
21.04.2017թ.

Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների և ուսուցիչների 25 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով նախատեսված «Էկոտուր 2017» նախագծով ապրիլի 25-29-ը Երևանում հյուրընկալվելու է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության ծրագրի համակարգումը ստանձնում է կրթահամալիրի տնօրենը.
  2. ընդունելության, նախագծերի պատասխանատու ճանաչել դպրոցների, քոլեջի ղեկավարներին, վրացախոսների ակումբին.
  3. հաշվի առնելով նախագծի առանձնահատկութունը՝ ընդունելության ծրագիրը հրապարակել օրական՝ ամեն օր քննարկելով հաջորդ օրվա ծրագիրը մասնակիցների հետ. ծրագրում նախատեսել՝
  • նախագծի մասնակիցների ամենօրյա աշխատանքը «Գետը քաղաքում» նախագծով. 
  • «Գետը քաղաքում» նախագծով ամենօրյա քննարկում-ներկայացումներ 
  • նախագծի մասնակիցների խմբերի պարտիզապուրակային աշխատանքը կրթահամալիրի մասնաճյուղերում.
  • քայլարշավներ Հրազդանի քաղաքային հունով.
  • թափառումներ Երևանում.
  • համատեղ պարապմունքներ՝ մարզական, մշակութային. 
  1. ժամանող խմբին դիմավորել Սևանում՝ Հրազդանի ակունքի մոտ. պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան.
  2. հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Աբրահամյան) կրթական փոխանակումների կացարանում․
  3. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանների խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։        

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան