• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար

Հրաշագեղ մոլորակ: Մեր երկրագունդը տիեզերքից կապույտ թանկարժեք քարի է նման: Երկրագնդի վրա այնքա՜ն շատ գանձեր կան: Կորցնելու դեպքում՝ դրանք այլևս չենք վերադարձնի: Պատկերի՛ր, թե ինչ ես երևակայում, երբ մտածում ես հրաշագեղ Երկիր մոլորակի մասին:

Ո՞վ կարող է դիմել` 7-15 տարեկան երեխաներ
Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 31, 2017թ.
Դիմումի պահանջներ՝ 257x364մմ կամ ավելի փոքր չափի թուղթ
Նկարչական նյութեր՝ ցանկացած տեսակի ներկանյութ, գունաներկ

Կարևոր է ՝
ա) Լրացնել դիմումի ձևը անգլերեն լեզվով և ամրացնել նկարի հետևում: Դիմումի ձևը ներբեռնել http://www.childrens-drawing.com/eng/apply.html կայքից:
բ) Նկարը պետք է նկարված լինի երեխայի կողմից և որևէ թերթում կամ ամսագրում հրատարակված չպետք է լինի:
գ) Մեզ ուղարկված նյութերը ետ չեն վերադարձվում:
դ) Ստացված բոլոր նյութերը հանդիսանում են JQA-ի սեփականությունը և կարող են օգտագործվել հրատարակությունների մեջ կամ համացանցում` տարածելու նպատակով:
ե) Հաստատությունների, օրինակ՝ դպրոցի կողմից ուղարկված դիմումները պետք է ուղարկել միևնույն/միասնական փաթեթով:
զ) Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեքստ պարունակող նկարները, ինչպիսիք օրինակ պաստառներն են, չեն ներառվի մրցույթում:

Նկարները խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեյով՝ Internationl Environmental Children’s Drawing Contest Office POB 264, Kyobashi Yubinkyuoku, Tokyo, 104-8691, Japan

Հաղթողների մասին տեղեկատվությունը կտեղադրվի մրցույթի վեբկայքում՝ http://www.childrens-drawing.com/eng/top.htm, 2017թ.–ի օգոստոսին:
48  հաղթողներ կստանանհատուկհուշամրցանակներ, իսկ մնացած մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  Երեխաների 18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթի գրասենյակ.
International Environmental Children's Drawing Contest Office 
Rm. 303, 15 Sankyo Bld., 2-7-12 Tsukiji, Chuo-ku, Tokyo -104-0045, Japan
Հեռախոս՝ +81-3-3546-3631: Ֆաքս՝ +81-3-3543-8531
Էլ փոստ՝ [email protected]  

Ծրագրի մասին այլ մանրամասների համար այցելեք
http://www.childrens-drawing.com/eng/top.htm կայքը:

Տեղեկատվությունը` Հասմիկ Նալբանդյանի