• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրյալ մասնագետի ընդունելության մասին

Հրաման
30․03․2017թ․

Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի ծրագրով, կրթահամալիրի հրավերով, գերմանացի Գերդ Քյոլլերը ապրիլի 1-ից 23-ը լինելու է կրթահամալիրում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Այդ նպատակով․

  1. Գերդ Քյոլլերի գիշերումը, սնունդը կազմակերպել Դպրոց-պարտեզի կացարանում․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  2. Գերդ Քյոլլերի հետ աշխատանքի պատասխանատու ճանաչել Էդմոնդ Փաշինյանին, Շողիկ Պողոսյանին, Արեն Շահնազարյանին, Լուսինե Բուշին․
  3. օդանավակայանից ապրիլի 2-ին՝ գիշերը 3:35-ին Վիենա-Երևան չվերթի դիմավորման պատասխանատու ճանաչել Արեն Շահնազարյանին․
  4. միջնորդում եմ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությանը` կատարել համագործակցության պայմանագրով նախատեսված օրապահիկի վճարումը (օրական 5 եվրոյին  համարժեք դրամ)․
  5. պատասխանատուներին՝ դպրոցների ղեկավարների, մանկավարժության կենտրոնի, Գևորգ Հակոբյանի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Գերդ Քյոլլերի՝ կրթահամալիրում գործունեության աշխատակարգ` իր բովանդակային բաղադրիչով։

Հիմք՝ Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի հետ համագործակցության պայմանագիր։

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան