• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արամը մի յուրահատուկ մրցանակի է արժանացել

Արամը մի յուրահատուկ մրցանակի է արժանացել. կրթահամալիրի ամենամյա մրցանակը, որ կրում է միջազգայնագետ, Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկի՝ Տիգրան Հայրապետյանի անունը եւ շնորհվում է մեկ կամ երկու դասավանդողի ուսովորողի:
Սա պարգև չէ գերազանց առաջադիմության կամ օլիմպիադայի արդյունքների համար: Սա մրցանակ է՝ այլոց իրավունքերի պաշտպանության, քաղաքացիական հնչեղություն ունեցող հրապարակումների, նախաձեռնությունների համար: Այսինքն սա ԿԱՐԳԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դաստիարակող կրթահամալիրի բարձրագույն մրցանակներից է, որին Արամն արժանացել է Կրթահամալիրի պաշտպանության կուսակցություն ստեղծելու, իր կրթօջախն անկեղծ ու սրտանց սիրելու համար…
Բա ինչ անի ծնողը, որ չհպարտանա, որքան էլ որ դա մեղք է… Հպարտանում եմ, բայց չեմ գոռոզանում... Շնորհակալ եմ կրթահամալիրին, որ Արամս ու իր ընկերները «սովորական» աշակերտներ չեն, այլ սեբաստացիներ՝ ազատ, կարդալը սիրող, Կոմիտաս երգող, Յարխուշտա պարող, իրավունք հարգող, պարտականություն ճանաչող, ստեղծող, պայքարող ու հասնող...Շնորհավորում եմ նաեւ Անիին ու Նորայրին, ապրեք բոլորդ…

Աղբյուրը` Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջ