• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեղանի խաղերի ուսուցման մեկնարկ Մեդիակենտրոնում

Մեդիակենտրոնում իրարանցում էր: Առիթը՝ սեղանի խաղերը: Մոտ 20 սովորող՝ Միջին դպրոցից, ես, ծնողներս, քույրիկս ու ընկեր Տիգրանյանը: Մենք որոշել էինք խաղադարանիս մի փոքր մասը Մեդիակենտրոն տանել, խաղալ ընկերներիս հետ՝ նրանց օրը նույնպես հետաքրքիր դարձնել, տրամադրությունը բարձրացնել տրամաբանությունն ու հիշողությունը զարգացնել: Պարոն Տիգրանյանը կողմ  էր իմ ու հայրիկիս այդ գաղափարին, և ահա՝ մենք Մեդիակենտրոնում ենք:

Առաջին հանդիպման համար մենք ընտրել էինք Ռումիկուբը, Ռոնդոն, Իգնիսը, Օվոն ու Յոտտան: Հրաշալի խաղերի հավաքածու: Յոտտա չհասցրեցինք խաղալ: Երեխաները մանգամց տարվեցին Ռումիկուբով, Ռոնդոյով ու Օվոյով: Այս խաղերը սովորեցնում են մտածել, հիշել, տրամաբանել, կապեր գտնել, լինել ճկուն՝ մտքով:

Ամբողջականը՝ Միջին դպրոցի ենթակայքում։

Հեղինակ՝ Արամ Պետրոսյան, 6-րդ դաս․