«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.
- ՀՀ քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- գիտա-մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
- կառավարման ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
- վերջին 3 տարվա ընթացքում կրթության կազմակերպման և մանկավարժական խնդիրների մասին հրապարակումներ,
- կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային /հեղինակային/ մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- ինքնակենսագրություն,
- աշխատանքային գրքույկի պատճենը,
- հրապարակումների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 26-ը ներառյալ, ամեն օր`բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հասցե՝ ՀՀ ք. Երևան, Րաֆֆու 57 հեռ.՝ 010-74-72-46:
Հայտարարությունը՝ ԿԳՆ պաշտոնական կայքում։