• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Փորձարարական ծրագրեր հանրակրթությունում» ծրագրի իրագործման արդյունավետության բարձրացման մասին

Կրթահամալիրում ԿԳ նախարարության պատվերով իրականացվող «Փորձարարական ծրագրեր հանրակրթությունում» ծրագրի 2011թ. աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով.

  1. Ծրագրի ղեկավար Սուսան Մարկոսյանին. ծրագրի ուղղությունների ղեկավարների հետ վերլուծել ծրագրի 2011թ. հունվար-մայիս ամիսների գործունեությունը և ներկայացնել արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկ.
  2. Սուսան Մարկոսյանին. հաստատման ներկայացնել կրթահամալիրի կայքի ենթակայքերի (էջերի) պատասխանատուներին.
  3. Հանձնարարում եմ մինչև մայիսի 30-ը կայքն ամբողջացնել, թարմացնել, մաքրել, սրբագրել, բերել մեդիաընթերցարանի տեսքի.
  4. Նախապատրաստել կայքը ամառային ռեժիմում արդյունավետ աշխատանքը.
  5. Նշանակել կայքի օրվա կարգադրիչ-թողարկողների կազմը:

        Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան