• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011թ. մայիսի 30-ից սովորողների ընդունումը կրթահամալիրի դպրոցներ թույլատրելու մասին

Հիմք ընդունելով կրթահամալիրի խորհրդի հաստատած 2011-2012 ուստարվա ուսումնական պլանները, Ուսումնառության պայմանագիրը, կրթահամալիրի տնօրենի 2011թ. մայիսի 23-ի թիվ 11-059 հրամանով հաստատված` կրթահամալիրի դպրոցի սովորողի 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով և նրա հավելվածով որոշվող լրացուցիչ կրթական ծառայության վճարները` թույլատրում եմ 2011թ. մայիսի 30-ից սկսել սովորողների ընդունումը կրթահամալիրի դպրոցներ: Այդ նպատակով.

  1. կրթահամալիրի սովորողների` դպրոցից դպրոց և դասարանից դասարան անցումը կազմակերպելիս հիմք ընդունել կրթահամալիրի տնօրենի 21.05.2011թ. 5-11-րդ դասարանցուն ուղղված դիմումի պահանջների կատարումը.
  2. կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին հանձնարարել մինչև մայիսի 30-ը կազմակերպել պայմանագրի (առանց հավելվածի), ուսումնական պլանների բազմացումը.
  3. կրթահամալիրում իրականացվող ծրագրերը ներկայացնելիս առավելագույնը օգտագործել մեդիայի հնարավորությունները, այդ թվում` մինչև մայիսի 30-ը ամբողջացնել կրթահամալիրի կայքը, ենթակայքերը.
  4. հիշեցնել, որ ընդունելության պատասխանատուները դպրոցների ղեկավարներն են, 1-4-րդ և նախապատրաստական դասարանում` նաև դասվարները, 5-9-րդ դասարաններում` նաև ընտրությամբ գործունեության ղեկավարները, 10-12-րդ դասարանում` նաև խորացված ուսուցման ղեկավարները, 5-12-րդ դասարաններում` նաև կազմակերպիչները.
  5. ընդունելությունը   դիտել որպես ուսումնական նախագիծ` նախագծի իրականացումը վերապահելով ծրագիրը կրող, ծրագրով ոգևորված, ծրագիրը փոխանցել կարողացող սովորողին, ծնողին, ուսուցչին.
  6. տեղեկատվական թերթիկները բաժանել սահմանված կարգով, Մեդիակենտրոնի միջոցով (պատասխանատու` Էլեն Թադևոսյան).
  7. Մեդիակենտրոնը դիտել որպես ընդունելության կենտրոն. Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել Մեդիակենտրոնի աշխատակարգը: 

        Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան