• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի դպրոցի սովորողի 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով և նրա հավելվածով որոշվող լրացուցիչ կրթական ծառայության համար վճարը հաստատելու մասին

Կրթահամալիրի դպրոցի սովորողի 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով և նրա հավելվածով որոշվող լրացուցիչ կրթական ծառայության համար վճարը հաստատել.

  • կրթահամալիրի 2-9-րդ, 11-12-րդ դասարանում` տարեկան 100.000 (հարյուր հազար) դրամ.
  • 10-րդ դասարանում` տարեկան 130.000  (հարյուր երեսուն հազար) դրամ.
  • դասարանում էլեկտրոնային գրատախտակ ընտրող սովորողների համար` տարեկան 130.000 (հարյուր երեսուն հազար) դրամ:

Առաջին և նախապատրաստական դասարաններում պարտադիր համարել դասարանում  էլեկտրոնային գրատախտակը` կրթական ծառայության համար վճարը սահմանելով 130.000 (հարյուր երեսուն հազար) դրամ:

Երկարօրյա ուսուցման համար վճարը կրտսեր դպրոցում սահմանել ամսական 8.000 (ութ հազար) դրամ, միջին և ավագ դպրոցում` 5.000 դրամ: 

Լրացուցիչ կրթական ծառայության բովանդակությունը և  վարման կարգը որոշվում է ուսումնառության պայմանագրի հավելվածով:

        Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան