• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսի 1-ին ընդառաջ. <մեդիաճանապարհորդություն>

 

Լսեք ինձ ուշադիր` երկու ականջով, նայեք ինձ ուշադիր` երկու աչքով:

Հիացեք իմ պատմությունով և հայտնեք ձեր կարծիքը:

Ուրեմն մեր օրը` այսինքն երեխաների պաշտպանության օրը, մենք ամբողջ  6-1-ով, վերնաշապիկներով, շորտերով, ֆոտոխցիկով, տեսախցիկով, ձայնագրիչով  և կատերներով Պիրենեյան թերակղզուց գնացինք ճանապարհորդության դեպի Ճապոնական կղզիներ՝ երկրաշարժ տեսնելու, ընդ որում` Եվրասիայի վերևով: Գնացինք Բիսկայան ծովով` գարեջուր խմելով, Նորվեգական ծովով...

-Ա՜, կներեք, պատերազմ-պատերազմ ենք խաղոմ Հարութենց մոտորանավակի հետ, խփեցին:

Լավ, ու՞ր էինք հասել, հա, հիշեցի, հասանք Հս. Օվկիանոս. . .«Տա-դա-դա-դամ» 

Բոլորս սկսեցինք սառչել, բայց հնար գտանք՝ գնալ Ռուսաստան: Փա՜ռք փող տպող սարքերին. . . Մոտներս բավականին գումար կար տաք հագուստ գնելու համար: Ռուսաստանից դուրս եկանք  և ուղիղ գնացինք Հս. օվկիանոս: Հանկարծ եկավ մի սպիտակ արջ և կերավ Հարութենց մոտորանավակը: Ոչ ոք չտխրեց, նույնիսկ ուրախացանք, որ կարող էինք նրանց հագուստը հագնել: Հետո գնացինք արևելա-սիբիրական ծով, որտեղ շնաձուկը կերավ Ռաֆոյենց մոտորանավակը: Իմ և Տոմայենց մոտորանավակը շարունակեցին ճանապարհը: Չուկոտյան ծովում մենք հանդիպեցինք հայտնի դերասան Ջոննի Դեպին: Տոմայենք ուրախությունից մեռան, մնացի մենակ ես: Վա՜յ, դասը վերջանում է, <turbo>-ս բացեմ: Ստացվե՜ց, ես արդեն Ճապոնիայում եմ, բայց բենզինս վերջացել է: Գնամ լցնեմ, որ չմնամ այս երկարաաչք մարդկանց մեջ:

Ամենալավ և ամենահզոր մոտորանավակի կապիտան` Նարե Ղալամքարյան