• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցեցինք eTwinning Plus-ի տարեկան ամփոփիչ ժողովին

Այսօր "Էլիտ" Պլազայում տեղի ունեցավ eTwinning Plus-ի տարեկան ամփոփիչ ժողովը, որին կրթահամալիրից մասնակցեցին Իրինա Ապոյանը, Ժաննա Հակոբյանը և Լուսինե Բուշը։ Հանդիպման առաջին մասի ընթացքում ներկայացվեցին 2015-2016 տարիների նվաճումներն ու ձեռքբերումները։ Ընդմիջումից հետո տեղի ունեցավ գործնական սեմինար, որին հիմնականում քննարկվեցին հետագա անելիքները։ Ներկայացվեցին այն առավելությունները (մենթոր դպրոց դառնալը, դեսպան ուսուցիչ դառնալը, փոխանակման ծրագրերին մասնակցելը և այլն), որոնք լրացուցիչ վարկանիշ և առավելություններ կտան դպրոցներին։