• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քննարկում ներկայացումից հետո

 

Փոքր դահլիճում մեր ընկերները թատրոն էին ցույց տալիս, այն էլ ռուսերեն թատրոն:

Շատ լավ ներկայացում էր, մեզ շատ դուր եկավ: Եվ հենց հասանք դասարան, սկսեցինք խոսել ներկայացման մասին:

Կարծես տիկնիկային ներկայացում լիներ: Սարգիս

Կարծում եմ, որ մենք էլ կարող էինք, որովհետև մեր ֆիլմի հեքիաթն էին ցույց տալիս: Թերեզա

Կարծես իսկական մուլտիկ լիներ: Վահագն

Նրանք շատ լավ դերասաններ էին, ինձ շատ դուր եկան մեղուները: Դիանա

Շնիկն ու գամփռ շունն ինձ շատ դուր եկան, որովհետև լավ էին խաղում ու ծիծաղելի էին: Ալեքսանդր

Ինձ թվաց, թե Տիգրանը (պուտիկներով շնիկը), արջի դեր էր տանում: Արամ

Ինձ շատ դուր եկավ կատուն, որովհետև վարդագույն էր ու շատ թիթիզ: Թերեզա