• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փոքր թատրոնում

Նոր դպրոց, 4-3 դասարան

Փոքր թատրոնում փոքրիկները ուրախ ներկայացում էին կազմակերպել` <<Кто сказал мяу>> հեքիաթը: Նրանք շատ լավ էին իրենց դերերը կատարում, մանավանդ մի փոքր երեխա: Նա սպիտակ, սև պուտիկներով մի շնիկ էր դարձել: Ինձ դուր եկավ նրանց հագուստը: Սիրուն էին մեղուները, շնիկները, աքաղաղները, մկնիկը և, վերջում, փիսիկը: Մեղուների պարի ժամանակ` ներկայացման կեսին, երգը անջատվեց: Գոնե պարեին, կանգնել էին. լավ կլիներ, որ առանց երաժշտության պարեին: Կարծում եմ, որ բոլորին դուր եկավ այս ներկայացումը:

Դավիթ

Երբ հասանք տեղ, այ քեզ բան, ներկայացում էին պատրաստել: Ովքե՞ր: Ընկեր Գեղեցիկի երեխաները Կարինե Արտյոմովնայի հետ: Այնքան հետաքրքիր էին մտածել, ուղղակի մի պահ էր մի քիչ վատ. մեղուները մի քանի անգամ դուրս եկան: Նրանք մեղավոր չէին, երաժշտությունն էր կտրատվում: Գոհ եմ, շատ լավն էր:

Կարինե

Ես այդ հեքիաթը չգիտեի, իսկ հիմա գիտեմ: Ինձ դուր եկավ այն:

Շահեն

Փոքրիկ շնիկը հարցնում էր բոլորին` <<Кто сказал мяу>>: Նա սկզբում հարցրեց աքլորին, հետո գորտին, շանը, մեղվին, մկանը: Վերջում պարզվեց` ով է ասում միաու: Կատուն էր ասում:

Նորայր

Ամենալավը շնիկներն էին, գորտերը, աքաղաղը, ճուտիկները: Ինձ շատ դուր եկավ աքաղաղը. գեղեցիկ, զգաստ կանգնել էր ու քայլում էր: Ամենահետաքրքիր պահը` երբ ասւմ էին` <<Кто сказал мяу>>:

Աիդա