• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք Ավագ դպրոցի սովորողներ Արտակ Նշանյանին (11-րդ դասարան) և Էմմա Իսախանյանին (12-րդ դասարան) ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում ամենամյա 2016թ. կրթական պարգևին արժանանալու համար:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 409 ուսանող և աշակերտ: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Մրցանակակիրների արձագանքը՝ բլոգներում.

Էմմա Իսախանյան «Բաղրամյան 26-ում»

Արտակ Նշանյան «Նախագահական նստավայրում»

Լուսանկարներն armenpress.am կայքից