• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեպտեմբերի 26, Լեզուների եվրոպական օր

 

2001 թվականից  ի վեր Եվրոպական Խորհրդի նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբերի 26-ին նշվում է Լեզուների եվրոպական օրը։ Այս տարի մենք հնարավորություն ունեցանք մասնակցել այս միջոցառմանը Երևանի Մանկավարժական համալսարանում, մեր կրթահամալիրի մի խումբ բազմալեզու ուսանողների և դասավանդողների հետ միասին։ Հրավիրվածների թվում բազմաթիվ դասավանդողների և սվորողների հետ միասին ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպանը։Մենք ներկայացանք տարբեր լեզուներով` ռուսերենով, անգլերենով, վրացերենով և իսպաներենով։ Սա մեզ համար կարևոր փորձառություն էր. մի կողմից ոգևորված, մյուս կողմից լարված՝ առաջին անգամն էր, որ ներկայացանք  հանրության առաջ իսպաներենով: Եվ մեզ դուր եկավ։

 

Իսպաներենից թարգմանեցին 8-րդ դասարանի սովորողներ Նանոր Հովհաննիսյանը, Անուշ Թադևոսյանը և Անգելինա Արզումանյանը: