• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրհանդակ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, փաստեցի, որ ինձ անհայտ մարդ գեղարվեստի դպրոցի պահակ Ավետիկ Գալստյանի ներկայությամբ ծխում էր կրթական օբյեկտում: Այսօր գեղարվեստի դպրոցի սանհանգույցում՝ նստակոնքի մեջ ես նորից տեսա ծխախոտի մնացորդներ: Ավելի կտրուկ եմ լինելու, քան 2015-2016-ին։ Կարծում եմ դպրոցների ղեկավարները այնքան ինքնավար կլինեն իրենց աշխատանքում, որ, որևէ պատճառաբանությամբ, այս հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու առիթներ չեն տա:

Կրթական օբյեկտում ծխելու արգելքը հավասարապես վերաբերում է կրթահամալիրի աշխատողին՝ հիմնական թե քաղաքացիաիրավական պայմանագրով, յուրաքանչյուր ծնողի, պարզապես մարդու, ով ոտք է դնում կրթահամալիր դպրոցի տարածք:

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան