• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզվի ֆլեշմոբ-ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16
12.08.2016թ.

Հիմք ընդունելով կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար Սուսան Մարկոսյանի հայտը, ս.թ. օգոստոսի 15-18-ին կրթահամալիրում կազմակերպել հայոց լեզվի ֆլեշմոբի ակտիվ մասնակիցների ֆլեշմոբ-ճամբարը: Ֆլեշմոբ-ճամբարը պատշաճ կազմակերպելու համար.

  1. Ճամբարի կազմակերպման պատասխանատու ճանաչել  Վանուհի Բաղմանյանին.
  2. Վանուհի Բաղմանյանի ներկայացմամբ.
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ընդունել ի կատարում ճամբարի և ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  1. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Դպրոց-պարտեզի կացարանում, պատասխանատու` Զարուհի Առաքելյան.
  2. սնունդը կազմակերպել Դպրոց-պարտեզում, նախաճաշ և ընթրիք`  յուրաքանչյուրին 300-ական դրամի, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Ցուցակ

  1. Վահե Գրիգորյան - Դպրոց-պարտեզ, 5-1 դաս. (առանց գիշերակաց)
  2. Սաթինե Տեր-Պետրոսյան - Դպրոց-պարտեզ, 4-1 դաս. (առանց գիշերակաց)
  3. Մարկ Հովհաննիսյան - Հիմնական դպրոց, 3-րդ դաս. (առանց գիշերակաց)
  4. Սիրանուշ Ասատրյան - Ավագ դպրոց, 10-1 դաս. (առանց գիշերակաց)
  5. Ռուբեն Թադևոսյան - Նոր դպրոց, 3-1 դաս. (առանց գիշերակաց)
  6. Մանե Գրիգորյան - Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 7-րդ դաս. (գիշերակացով)
  7. Տաթևիկ Գրիգորյան - Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 3-րդ դաս. (գիշերակացով)
  8. Արման Ոսկանյան - Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 7-րդ դաս. (գիշերակացով)
  9. Արսեն Ոսկանյան - Դիլիջանի Կենտրոնական դպրոց, 6-րդ դաս. (գիշերակացով)
  10. Հայկ Թովմասյան - Դիլիջանի թիվ 2 դպրոց, 5-րդ դաս. (գիշերակացով)
  11. Սամվել Թովմասյան - Դիլիջանի թիվ 2 դպրոց, 4-րդ դաս. (գիշերակացով)

Հավելված 2
Ծրագիր

15.08.2016թ.

09:00   մասնակիցների ընդունում կրթահամալիրի Մայր դպրոցում
10:00   ընդհանուր պարապմունք
11:00   նախաճաշ Դպրոց-պարտեզում
11:30 - 13:00  էստաֆետային խաղեր
12:30 - 14:00  հայոց լեզվի ֆլեշմոբի քննարկում, հայոց լեզվի պարապմունք
14:00 - 14:30  ճաշ Դպրոց-պարտեզում
14:30 - 16:00  լող, հեծանիվ, խաղեր
16:00 - 17:00  հանգիստ
17:00 - 19:00  ֆիլմի դիտում, ասմունք, երգ, պար
19:00 - 19:30  ընթրիք Դպրոց-պարտեզում
19:30 - 21:00  զբոսանք Երևանում
21:00 - 22:00  շախմատ, փազլ, տարբեր խաղեր
22:00 - 22:30  հիգիենայի ժամ
22:30   քուն

16.08.2016թ.

08:00 - 09:00  մարմնամարզություն, նախաճաշ Դպրոց-պարտեզում
09:00 - 09:45  հայոց լեզվի պարապմունք
10:00 - 10:30  ընդհանուր պարապմունք
10:30 - 12:00  էստաֆետային խաղեր
12:00 - 14:00  լող, հեծանիվ
14:00 - 15:00  ճաշ Դպրոց-պարտեզում
15:00 - 16:00  ասմունք, երգ, պար
16:00 - 17:00  հանգիստ
17:00 - 18:00  շախմատ, ինտելեկտուալ խաղեր
18:00 - 19:00  անձնանունների և տեղանունների մասին զրույցներ
19:00 - 19:30  ընթրիք Դպրոց-պարտեզում
19:30 - 20:30  պատրաստվում ենք հաջորդ օրվա՝ «Ժայռ» մեկնումին
20:30 - 21:30  զբոսանք
21:30 - 22:00  շախմատ, փազլ, տարբեր խաղեր
22:00 - 22:30  հիգիենայի ժամ
22:30   քուն

17.08

08:00-09:00` մարմնամարզություն, նախաճաշ
09:00-10:00` հեծանվավարժանք Մայր դպրոցում
10.00-10:30՝   ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
10:30-11:30` նետաձգություն
11:30-12:30`  այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
12:30-14:00` այցելություն Նոր դպրոց, Գեղարվեստի դպրոց
14.00 — 15:00՝   այցելություն ագարակ
15:00-15:30` ճաշ
15:30-16:00` հանգիստ
16:00-17:00` լող
17:00-18:00` հայոց լեզվի պարապմունք
18:00-18:30` ընթրիք
18:30-19:00`պատրաստվում ենք երևանյան շրջագայության
19:00-22:00` երևանյան շրջագայություն
22:00-22:30՝ հիգիենայի ժամ
22:30` քուն:

18.08
08:00-09:00` մարմնամարզություն, նախաճաշ
09:30-19:00՝  ճամփորդություն Բջնի, Սևանի հանրային լողափ