• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Պատանեկան աշխատանքի ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2016թ.

Պատանեկան աշխատանքի ճամբարը (այսուհետ՝ ճամբար) սովորողների և դասավանդողների համատեղ գործունեության կազմակերպման ձև է: Ճամբարի բովանդակությունը ներառում է.

  • նախագծային աշխատանք
  • միջավայրի ձևավորման տեխնոլոգիական աշխատանք
  • ներքին և արտաքին տարածքների բարեկարգման աշխատանք
  • պարտեզա-պուրակային և էկոտեսչական աշխատանք
  • աշխատանք գյուղացիական տնտեսությունում
  • առավոտյան ընդհանուր հավաք (տողան)
  • ընդմիջում
  • մշակութային հավաք
  • մարզական պարապմունք
  • հայրենագիտական արշավ:

Ճամբարի աշխատանքները համակարգում է ճամբարի ղեկավարը, ում նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ճամբարականները աշխատում են կրթահամալիրի ուսումնական օբյեկտներում, կրթական պարտեզում: Կրթահամալիրի տնօրենը օգոստոսի համար որոշում է կատարվելիք աշխատանքները, քննարկում ճամբարի ղեկավարի հետ, նշանակում պատասխանատուներին:

Աշխատանքի կազմակերպման պատասխանատուն ճամբարի ղեկավարին ներկայացրած հայտի հիման վրա կազմում է իր աշխատանքային ջոկատը՝ նշված ժամկետով:

Աշխատանքի կազմակերպման պատասխանատուն.

  • ճամբարականի աշխատանքի անվտանգ կազմակերպման պատասխանատուն է
  • կատարում է ճամբարականների ամենօրյա հաշվառում
  • կատարում է աշխատանքի ամենօրյա հաշվառում
  • հետևում է աշխատանքային կարգապահությանը, անվտանգ աշխատանքի կանոններին
  • աշխատանքի ծավալի փոփոխման դեպքում առաջ` մինչև ժամը 18.00-ն,  կրթահամալիրի տնօրենին և ճամբարի ղեկավարին ներկայացնում է աշխատանքի և  լրացուցիչ միջոցների ապահովման հայտ:

Աշխատանքային ճամբարը ղեկավարում է Ճամբարի պետը, ով.

  • ճամբարականներին ծանոթացնում է կատարվելիք աշխատանքին, աշխատանքային կարգապահությանը
  • ըստ ներկայացրած հայտերի կատարում է ճամբարականների բաշխում աշխատանքային օբյեկտներով
  • կատարում է շրջայցեր
  • ստուգում է ճամբարականների արտահագուստը և ուսապարկերը
  • հետևում է աշխատողների սննդակարգին
  • կատարում է աշխատանքի կազմակերպիչների ամենօրյա հաշվառում
  • կատարում է աշխատանքի շաբաթական հաշվառում, աշխատանքի ծավալը ներկայացնում կրթահամալիրի տնօրենին
  • միջնորդում է կրթահամալիրի տնօրենին՝ ճամբարի անդամի հետ պայմանագիրը լուծելու:

Աշխատանքը կատարելու համար ճամբարակակներին ուսումնական օբյեկտում հատկացվում է տարածք, հանդերձարան, արտահագուստ (աշխատանքային կոշիկ, գլխարկ, աշխատանքային ձեռնոց), կրթահամալիրի աշխատանքային ջոկատի տարբերանշան, անհրաժեշտ գործիքներ, տեխնիկական միջոցներ: Ջոկատը պատասխանատու է դրանք սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան և աշխատող վիճակում պահելու համար:

Ճամբարի անդամ կարողէ դառնալ14-18 տարեկան սովորողը: Ճամբարի անդամի հետ կրթահամալիրի տնօրենը կնքում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Ճամբարի աշխատողը վճարվում է համաձայն կատարած աշխատանքի որակի և ծավալի:

Կիրակին ճամբարի հանգստյան օր է: Մյուս օրերին աշխատանքը սկսվում է կրթահամալիրի Մայր դպրոցում` ժամը 8:00` առավոտյան ընդհանուր պարապմունքով:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.