• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային նախագծերի հանրայնացում

Օգոստոսի 4–ին՝ ժամը 11.00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ենք հրավիրում լրագրողներին, հանրային գործիչներին, ծնողներին, սովորողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ամառային նախագծերով, կրթահամալիրով։ Ներկայացվում են.

  • 2-5 տարեկանների ամառային լողափնյա պարտեզները՝ երևանյան տապից պաշտպանված, զով, խնամված, մարզական-խաղային-երաժշտական, բակ-պարտեզ-լողափեր՝ մանկան հրճվանքով, ուրախ ճիչերով. դաստիարակն ու սանը հավասարապես լողում են բաց ու անվտանգ լողավազաններում, ցատկում են, գնդակ ու պարան խաղում, երգում ու չլմփացնում ջրում ու ջրից դուրս… լողացող, մարզվող, երգող, ծրագիր մշակող-իրականացնող-տարածող դաստիարակներ, ազատ, անկաշկանդ, ինքնուրույն, մարզական սաներ.
  • 6-12 տարեկանների լողափնյա ճամբարներ. բաց, գրավիչ, ինքնասպասարկվող, ներառական միջավայրում ուսումնական ստեղծագործական աշխատանք, հեծանիվ, լող, երաժշտություն, պար, հեծանվային արշավներ:
  • Պատանեկան աշխատանքի ճամբար. ընդհանուր պարապմունքներ, նախագծային աշխատանքներ, ներքին և արտաքին տարածքների բարեկարգման աշխատանքներ, պարտեզապուրակային աշխատանք, մշակութային հավաքներ, մարզական պարապմունքներ:
  • Դեռահասների աշխատանքի և հանգստի՝ ընկերության ջոկատ. քույր-եղբայր-ընկեր-ընկերուհի… բակի, շրջակա միջավայրի մաքրություն, բարեկարգում, հարակից պուրակների մաքրման աշխատանքներ, լողափնյա տարածքի խնամք: Ընկերությունն այսպիսինն է՝ հակաբացիլի պես, տարածվում է ողջ թաղով:

Ծրագրում՝ 

11։00-11։15՝ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի ասուլիսը. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ. 

11։15-12։00՝ շրջայց Մայր դպրոցում, Նոր դպրոցում, Քոլեջում։ 

Հասցե՝ Ա Բաբաջանյան 25, հեռախոս՝ 74 72 10, 077 97 00 31։