• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական վերնիսաժ

Հարգելի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ. ներկայացնում ենք կրթահամալիրի Կենտրոնում կազմակերպվող «Վերնիսաժ» նախագիծը` բուկինիստով։ Գրքերը հիմնականում կտրամադրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, իսկ ստորև նշված մնացած իրերով երկուշաբթի օրվանից կարող եք համալրել վերնիսաժը:

Ցուցահանդես-վաճառք

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կենտրոն

Նախագիծ

  1. Նպատակը․  կազմակերպել իր տեսակի մեջ յուրահատուկ ցուցադրություն-վաճառք՝ սովորողների, դասավանդողների և ծնողների ձեռքի աշխատանքներ, արվեստի նմուշներ, բազմազան իրեր, գրքեր. աշխատանքի մեջ ներգրավել սովորողների։  
  2. Իրերը․  բազմաբնույթ և բազմալեզու գրքեր (այդ թվում՝ հնաոճ), լրագրեր, ատլասներ, քարտեզներ, գրենական պիտույքներ, բացիկներ, հուշանվերներ, նկարներ, կավե և ձեռագործ աշխատանքներ, «անտիկվար» իրեր, գորգեր, զարդեր, ձայնա-տեսասկավառակներ, ոսկերչական իրեր, մետաղադրամներ և այլ բազմատեսակ ապրանքներ (այդ թվում՝ օգտագործված, բայց լավ պահպանված)։
  3. Նախնական կազմակերպում․  ընդունել, տեսակավորել իրերը, դասավորել, ներկայացնել, գրանցել (Excel ֆայլով), ձեռքի աշխատանքների և նկարների մոտ նշել հեղինակների անունները։
  4. Ընթացքը. ելնելով առաջին օրվա արդյունքներից՝ կազմել աշխատանքային պլան: 
    Ստեղծել ֆեյսբուքյան էջ, ասել է թե՝ ինտերնետ-ցուցահանդես-վաճառք, որտեղ ևս ցուցադրել բոլոր նմուշները:
  5. Հետագա քայլեր.  կազմակերպել հանդիպումներ, այդ թվում՝ գործող արհեստագործների, ստեղծագործող արվեստագետների, մտավորականների, քննադատների հետ:
    Ընդունել պատվերներ:
  6. Լուսաբանում. գովազդ, ներկայացում սոցցանցերում:

Անժելիկա Մանուկյան, 091 (077) 400570, [email protected] / [email protected]

Լուսինե Նազարյան, 093 540485, [email protected]

Լուսանկարը՝ Կարինե Մացակյանի բլոգից: Թերթերով ձևավորումը՝ Թամար Հարությունյանի: