• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտ-միջավայր

Հրավիրում ենք մասնակցելու ամենամյա «Բանգլադեշյան պլեներ 2016»-ի պատանեկան բաց «Արտ-միջավայր» նախագծերին։ 

Պլեների  մասնակիցները

Պլեներին կարող են մասնակցել սովորողներ  ՀՀ-ից, Արցախից, Վրաստանից, այլ երկրներից։ Նրանց համար կապահովվի 3-անգամյա սնունդ, կեցություն, մասնակցություն ճամփորդությունների,  վարպետության պարապմունքներ, լող, մարզական, մշակութային  միջոցառումներ, մասնակցություն կրթահամալիրյան ամենամյա հունիսյան ստուգատեսներին՝ թարգմանչական, թատերական, երաժշտական, կինո-ֆոտո, այլ նախագծերի: Մասնակիցները հոգում են ճանապարհածախսը մինչև կրթահամալիր: Արտերկրից Հայաստան ժամանած մասնակիցներին կդիմավորեն օդանավակայում, ավտոկայանում: Յուրաքանչյուր մասնակցի մեկական աշխատանք կպահվի պլեների թանգարանային ֆոնդում:             

Պլեների նպատակը և խնդիրները

Պլեների նպատակն է երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, որպես կրթամշակութային երկխոսություն: Պլեների խնդիրներն են «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» ծրագրի, «Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնության իրականացում` հնգօրյա  պլեներ (նկարչություն բաց երկնքի տակ), արտաքին պատերի նկարչական և ռելիեֆային ձևավորում, պերֆորմանսներ, համերգներ, թատերական, երաժշտական ներկայացումներ,  վարպետության պարապմունքներ, էկոլոգիական խնդիրների լուծում, մեկօրյա ճամփորդություն Հայաստանում, քաղաքային զբոսանք:

Ազդեցություն և շարունակականություն

Նախագծի իրականացման արդյունքում որպես չափելի և որակական արդյունքներ կգրանցվի կրթամշակութային երկխոսության կայացումը, համագործակցային գործընկերային հարաբերությունների ձևավորումը, կրթամշակութային հաղորդակցության տարածաշրջանային հարթակի ձևավորումը, միջավայրը դարձնել ավելի ուսումնական, ավելի խնամքով վերաբերվել ուսումնական ներքին տարածքներին` դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման հանրային գործածման տարածքներ: Պլեները լինելու է ամենամյա, զարգանալու է թե՛ մասնակիցների թվի, թե՛ նրա շրջանակներում իրականացվող նախագծերի բազմազանության առումով: Շարունակականությունը կապահովվի նաև ծրագրի ընթացքում առաջացած նոր կրթամշակութային գործակցային նախագծերի միջոցով:

Վայրը՝ ՀՀ Երևան, Րաֆֆի 69/1
Անցկացման տևողությունը՝ 2016 թ. հունիսի 13-17
Հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հունիսի 10, 2016 թ.

Նախագծերը

Աշխատակարգ 

Օր 1-ին

Մասնակիցների դիմավորում, տեղավորում կացարաններում
14:00 -  Ճաշ
15:00 – Գեղարվեստի բացօթյա էստրադայում նախագծի պաշտոնական համերգային բացում
16:00 – Նախագծային հարթակների ծանոթացում
18:00 - Ընթրիք
Զբոսանք երեկոյան Երևանում

Օր 2-րդ

08:30 - Նախաճաշ
09:00 - Ընդհանուր պարապմունք
10:00 - Բացօթյա նկարչություն` արտաքին պատերի ձևավորում Կրթական պարտեզում
13:00 - Ճաշ
14:00 - Լող, լողափնյա պլեներ, վարպետության պարապմունք
18:00 - Ընթրիք
Ազատ ժամանց, մարզամշակութային խաղեր, պարուսուցում, բացօթյա համերգ

Օր 3-րդ

08:30 - Նախաճաշ
09:30 - Ընդհանուր պարապմունք
10:00 - Վարպետության պարապմունք/ Մասնակցություն ստուգատեսներին
13:00 - Ճաշ
14:00 - Պլեներային գործունեություն, ռեստավրացիա,  քանդակային, ռելիեֆային լուծումներ, պերֆորմանս
16.00 – Ճամփորդություն Արգիճի գետի հովիտ. պլեներ (Քնար ջան, անհնար է սա)
18:00 - Ընթրիք

Օր 4-րդ

08:30 - Նախաճաշ
09:30 – Ընդհանուր պարապմունք
10:00 - Պլեներային գործունեություն, ռեստավրացիա,  քանդակային, ռելեֆային լուծումներ, պերֆորմանս
13:00 - Ճաշ
14:00 - Լող, պաղպաղակ, լողափնյա պլեներ
17:00 - Համերգ. Գեղարվեստի բացօթյա էստրադայում
18:00 - Ընթրիք

Օր 5-րդ

08:30 - Նախաճաշ
09:00 - Տոնական ընդհանուր պարապմունք
13:00 - Լողափնյա պլեների, պերֆորմանսների ցուցադրություն կրթահամալիրի ցուցասրահում
14:00 - Ասուլիս, կլոր սեղան՝ հետագա ահմագործակցության ծրագրերի քննարկում
15:00 - Ճաշ
17:00 - Նախագծի և հունիսյան ստուգատեսների փակում՝ ??? այգում
19:00 - Տոնական ընթրիք

Օր 6-րդ

08:00- Ճամփորդություն Սևանի «Ժայռ» ճամբար
13:00 - Պլեներ ճամբարում
16:00 - Համերգ. Բանգլադեշյան պլեներ 2016-ի ամփոփում

18:00 Խարույկ