«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր Հիմնական դպրոցի 6 տարեկանները շատ ակտիվ մասնակցեցին ստուգատեսին: Առավոտյան ինքնուրույն հագնվեցին, պատրաստեցին իրենց բրդուճները, կարգի բերեցին իրենց խուրջինները և կատարեցին նախավարժանք: Այնուհետև Հիմնական դպրոցի շուրջը 2 շրջան արագ+դանդաղ քայլք կատարելուց հետո, ուղևորվեցին դեպի Բ4 դպրոց-պարտեզի լողավազան: