• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

13.05. մեր այսօրը

Այսօր, ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպել ենք Վայք Կոստանյանի (3-րդ դաս.) և Սարի կոստանյանի (5-րդ դաս.) հետ: Սովորողները Հայաստան են եկել մեկ տարի առաջ, սովորել Ֆրանսիական դպրոցում: Կրթահամալիրի մասին տեղեկացել են միջազգային կազմակերպությունում աշխատող ընկերուհուս միջոցով: Ուղեկցել եմ Նոր դպրոց. ուզում էին, որ իրենց երեխաները հաջորդ տարի իրար մոտ լինեն: Մասնակցել են ուսումնական պարապմունքներին: Մայրիկի հետ հեռախոսազրույց եմ ունեցել. սովորողները ոգևորություն էին փոխանցել:

Ունեցել ենք մեկ հեռախոսազանգ. տվյալները գրանցված են գրասենյակում: Տեղեկացել են 7-րդ դասարանի մասին, կրթահամալիրի մասին իմացել են մեր ծնողներից: Պայմանավորվել ենք հանդիպել: