• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օր առաջին

Երբ հասանք Անգեղակոթ գյուղ, պարզվեց, որ գյուղի համն ու հոտը դեռ չի կորել (չնայած դրանում վաղուց էի համոզվել)։ Գյուղի բանասաց Մայլուս Կարապետյանի հետ սովորողների խմբով քայլեցինք մելիք Սաֆրազի ու Օրու քայլած ճանապարհներով, փորձեցինք պարզել ազգիս համար ճակատագրական դարձած ժողովի վայրը։ Հարություն Ղազարյանը հանդես էր գալիս որպես Իսրայել Օրի, իսկ մենք՝  լրագրողներս, փորձում էինք 300 տարվա մշուշից ստանալ Օրու քայլերի պատասխանները։

Մայլուսը մեր 20 հոգիանոց խմբին անկեղծ գոհունակությամբ հյուրընկալեց իր գողտրիկ հարկի տակ։

Զորաց քարերում, Աշոտ Տիգրանյանն իսկական վարպետության դաս կազմակերպեց ոչ միայն մեր սովորողների, այլ նաև ռուս տուրիստների համար։ Դե, իսկ մեր Լուիզայի Ալվարդ տատիկի ու Վահրամ հորեղբոր մասին դեռ երկար պետք է պատմել։ Այս ամենը պարզապես՝  զուտ տեղեկատվություն։ Շարունակություն դեռ կլինի ու շատ կլինի։