• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու մասին

Կրթահամալիրի փոխտնօրեն, ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանի աշխատանքային պայմանագրում իր նախաձեռնությամբ կատարվել է փոփոխություն. ս.թ. մայիսի 2-ից նա դադարել է ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի պարտականությունները կատարելուց: Նկատի ունենալով դա.

  1. Գևորգ Հակոբյանին հայտնել շնորհակալություն «Ստեղծողի դպրոց. Ավագ դպրոց-վարժարան» ծրագրի կազմակերպման ուղղությամբ կատարած էական աշխատանքի համար, աշխատանք, որ հնարավոր է ու կշարունակվի 2011-2012 ուստարում: Այդ ավանդի համար նրան պարգևատրել 50.000 դրամով:
  2. Առաջարկել կրթահամալիրի տնօրենի ուսումնահետազոտական աշխատանքների  գծով փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի հետ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ ուսումնահետազոտական-մեթոդական աշխատանքների արդյունավետությունը նկատելի բարելավելու, մեդիահանրակրթության ծրագրերը և ուսումնական նյութերը մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը պատշաճ մշակելու, բազմացնելու, ուսուցիչների պատրաստվածությունը համապատասխան դարձնելու նպատակով:
  3. Ս.թ. մայիսի 2-ից ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի պարտականությունները ստանձնում եմ ես:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան