• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի սովորողների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
07.04.2016թ.

Ներքին Գետաշեն գյուղի սովորողների խումբը (ցուցակը կցվում է) ՙԿրթական պարտեզ՚ նախագծին մասնակցելու համար կրթական փոխանակումների ծրագրով ապրիլի 8-10-ին հյուրընկալվելու է կրթահամալիրում։ Կրթահամալիրում  խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Անահիտ Մելքոնյանին և ընկերներին.
  2. Անահիտ Մելքոնյանի ներկայացմամբ ընդունել ի կատարում ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Դպրոց-պարտեզի կացարանում, պատասխանատու` Տաթև Բլեյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Ցուցակ

1. Սևակ Դավթյան - փոխտնօրեն
2. Արամ Հովսեփյան
3. Աշոտ Բարսեղյան
4. Կորյուն Սարգսյան
5. Մասիս Սարգսյան
6. Ներսիկ Նավոյան
7. Արթուր Մհլամյան

Հավելված 2
Ծրագիր

Ապրիլի 8

12:00 դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, տեղավորում Դպրոց-պարտեզի կացարանում

13:00 -14:00   այցելություն Քոլեջ, շրջայց Քոլեջում, ծանոթացում ՙԿրթական պարտեզ՚ ծրագրին

14:00-14:30  ճաշ Քոլեջում

14:30-15:15  շրջայց Մայր դպրոցում

15:15-16:00   մասնակցություն մեդիաուրբաթին

16:30-18:00   ՙԿրթական պարտեզ՚ նախագծով աշխատանք

18:00-19:00  հանգիստ

19:00-19:30   ընթրիք Դպրոց-պարտեզում

20:00-22:00  զբոսանք իրիկնային Երևանում, օրվա ամփոփում

Ապրիլի 9

8:00-8:30   վերկաց

8:30-9:00   նախաճաշ Դպրոց-պարտեզում

9:00-12:30  ՙՙԿրթական պարտեզ՚ նախագծով աշխատանք

13:00-15:00  ֆուտբոլային հանդիպում Ն.Գետաշեն - Քոլեջ

15:00-16:00  ճաշ Քոլեջում

16:00-19:00  այցելություն Գաֆեսճեան կենտրոն

19:00 -19:30  ընթրիք Դպրոց-պարտեզում

20:00-21:00  զբոսանք Բանգլադեշում

21:00-22:00  օրվա ամփոփում, քուն

 

Ապրիլի 10

8:30-9:00   վերկաց, առավոտյան նախավարժանք

9:00-9:30   նախաճաշ Դպրոց-պարտեզում

10:00-11:00   Կլոր սեղան - ամփոփում Քոլեջոմ

12:00    ճանապարհում