«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Կրթահամալիրը ինձ համար ուղղակի դպրոց չի եղել, այն շատ մեծ հնարավորությունների աշխարհ է եղել, որին միայն շնորհակալություն ասելը շատ քիչ կլինի: Եկել է ժամանակը` հետ նայելու, փնտրելու մանկության ոտնահետքերս: Տեսնես տասներկու տարում քանի˜քայլ արած կլինեմ նոր-միջին-ավագ դպրոցների ճանապարհին, քանի˜ անգամ բացած-փակած կլինեմ դպրոցի հյուրընկալ ու միշտ բաց դուռը (այն երբեք փակ չի եղել ու վստահ եմ` չի լինի):