• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմա-մարզական ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16
18.03.2016թ.

Աշնանային հանրապետական ռազմա-մարզական մրցումներին պատրաստվելու, ՆԶՊ-ից և արտակարգ իրավիճակներից կենտրոնացված պարապմունքներ կազմակերպելու համար թույլատրել Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների սովորողների ուսումնական ճամփորդությունը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազա:
Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Ալեքսան Մինասյանին, օգնականներ՝ Բորիս Վարդանյանին և Քրիստինե Սահակյանցին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` մարտի 21-ին, ժամը 10:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ մարտի 22-ին, ժամը 18:30.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. Ճանապարհածախսը՝ 50.000 (հիսուն հազար) դրամ, տրամադրել 2016թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել FORD 34 DT 043 մակնիշի մեքենայով, վարորդ` Գեղամ Հովհաննիսյան (հեռ. 093 74 36 19).
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

1. Հարությունյան Ստեփան
2. Մեյմարյան Դավիթ
3. Թորոսյան Սամվել
4. Աճեմյան Անի
5. Հովսեփյան Զարուհի
6. Գևորգյան Դավիթ
7. Սիմոնյան Ռոբերտ
8. Մկրտչյան Մարտին
9. Հակոբյան Սարգիս
10. Ավետիսյան Աշոտ
11. Ստամբոլցյան Լևոն
12. Գրիգորյան Վահագն
13. Սահակյան Էդուարդ
14. Պողոսյան Միլենա
15. Սարգսյան Օֆելյա
16. Նիկողոսյան Անուշիկ

Հավելված 2

Ծրագիր

Մարտի 21

10.00  մեկնում մայր դպրոցի մոտից
12.00 Ժամանում «Ժայռ»
12.00 - 13.00 Տեղավորում
13.30 - 14.00 ճաշ
14.00 - 15.00 տեղանքի ծանոթացում,նաև քարտեզով ինքնաբացահայտման համար, անվտանգության դասեր
15.00 - 19.00 ռազմա-մարզական էստաֆետա,ուսումնական նռնակների նետում
19.00 - 19.45 ընթրիք
20.00 - 22.00 երաժշտական ժամանց
22.30 քուն

Մարտի 22 

8.30 - 9.00 վերկաց
9.00 - 9.30 հիգիենայի ժամ
9.30 - 10.00 նախաճաշ
10.00 - 12.00 էստաֆետա (էլեմենտների կատարում)
12.00 - 14.00  օդամղիչ զենքերով կրակի վարման պարապմունքներ
14.00 - 15.00 ճաշ
15.00 - 16.00 կրակի վարման պարապմունքներ վազքով
16.00 - 17.00 իրերի հավաքում
17.00 մեկնում
18.30 ժամանում Երևան