• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակագիտական հանրակրթական ամենամյա բաց ստուգատես 2016

Մարտի 9-25

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ
Կազմակերպիչ՝              Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պաշտոնական կայք՝      mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ՝ հասարակության և հասարակական գիտությունների ուսումնական բնագավառում, ուսուցման ծրագրման, կազմակերպման հեղինակային փորձի, հետազոտական-ստեղծագործական-հրապարակախոսական աշխատանքի արդյունքների ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Աշխատակարգ

Մարտի 9-24՝  հայտերի ընդունում, հասարակագիտական՝ պատմագիտական, քաղաքագիտական, իրավագիտական, բարոյագիտական, փիլիսոփայական, տնտեսագիտական, լրագրողական ուսումնական նախագծերի, արդյունքների հրապարակում

Մարտի 16-18՝   «Տիգրան Հայրապետյանի օրեր» կրթահամալիրում

Մարտի 18՝  «Օրը Տիգրան Հայրապետյանի հետ» նախագիծ, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակներ, տոնական մեդիաուրբաթ

Մարտի 25՝ ստուգատեսի արդյունքների ամփոփում-մեդիաուրբաթ

Անվանակարգեր

Ստուգատեսի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:

Ստուգատեսի՝ ՀՀ մարզերից, Արցախից, այլ երկրներից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: