Ժաննա Հարությունյան
11-5 դասարան
Նավահանգստային քաղաք Համբուրգն իր 1,8 միլիոն բնակչությամբ Գերմանիայի մեծ քաղաքներից երկրորդն է և յոթերորդը Եվրոպական Միության տարածքում: 2010թ. դեկտեմբերի 15-ին Համբուրգը ստացավ «Եվրոպայի բնության տարվա մայրաքաղաք» տիտղոսը: Համբուրգի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում: Համբուրգը ընկած է Էլբա գետի ափին՝ Հյուսիսային Գերմանիայում: Համբուրգում կան ավելի քան 60 թատրոններ, 60 թանգարաններ, ավելի քան 100 երաժշտական ակումբներ և 30 կինոթատրոններ: Համբուրգի տեսարժան վայրերից են ձկների շուկան, Համբուրգի հեռուստակայանը, Էլբայի հին թունելը, Բիթլզի հրապարակը և այլն:
Համբուրգի մասին տեսանյութ դիտեք`սեղմելով այստեղ: