• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2016թ. ստուգատեսային, անվանական մրցանակների մասին

ՀՐԱՄԱՆ
25.02.2016թ.

Նկատի ունենալով կրթահամալիրի 2016 թ. ուսումնական օրացույցով որոշված հանրակրթական ստուգատեսները, կրթահամալիրի խորհրդի հաստատած 2016թ. ծախսային ծրագրերի նախահաշիվը.

  1. Հաստատել, որ.
  • Մանկավարժական աշխատողը պարգևատրվում է.
    - կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանն ուղղված նախաձեռնությունների հետևողական իրականացման համար.
    - ծննդյան հոբելյանական օրվա առիթով:
    Անհատական պարգևատրումների ընդհանուր գումարը կազմում է պարգևատրման  ֆոնդի  գումարի  30%-ի չափ: Անհատական պարգևատրումներ նշանակում է կրթահամալիրի տնօրենը` մասնաճյուղի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների առաջարկությամբ: Աշխատողին պարգևատրելու մասին կրթահամալիրի տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ, որում նշում է պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը: Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում:
  • Սովորողը, սովորողների խումբը, մանկավարժական աշխատողը պարգևատրվում են.
    - ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերին արդյունավետ մասնակցության համար.
    - ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով, դրանց անվանակարգերով որոշված մրցանակների արժանանալու համար։
  1. Հաստատել 2016թ. ստուգատեսների մրցանակները.
  • մանկավարժական աշխատողին.
    - մրցանակ՝ 40.000 ՀՀ դրամով
    - խրախուսական մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամով պարգևատրում  կամ դրան համարժեք ուսուցչական մարզա-առողջարարական, հայրենագիտական, մշակութային ծառայություն.
  • սովորողին.
    - մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում
    - խրախուսական մրցանակ՝ 15.000 ՀՀ դրամի սահմանում՝ սովորողի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն կամ լողի կտրոն.
  • դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ  խմբի.
    - մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամի սահմանում
    - խրախուսական մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում ճամփորդություն Սևանի հանրային լողափի ընդգրկմամբ, դասարանական լող կրթահամալիրի փակ լողավազանում, խմբի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն.
  • ուսումնական հաստատությանը՝ 50.000 ՀՀ դրամի սահմանում ստուգատեսի բովանդակությամբ անհրաժեշտ գույքի ձեռքբերում, ուսումնական ճամփորդություն։
  1. Հաստատել կրթահամալիրի 2016թ. անվանական մրցանակները, տրամադրման կարգը (հավելված).
  • մանկավարժական աշխատողին.
    - մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ
    - խրախուսական մրցանակ՝ 80.000 ՀՀ դրամ.
  • սովորողին.
    - մրցանակ՝ 100.000 դրամ կրթաթոշակ
    - խրախուսական մրցանակ՝ 50.000 ՀՀ դրամ կրթաթոշակ.
  • նկատի ունենալ, որ մանկավարժական աշխատողի «Մխիթար Սեբաստացի» մրցանակը մեկ շաբաթվա աշխատանքի ուղեգիր է մխիթարյան միաբանություն։

Հիմք՝ կրթահամալիրի ծախսերի «Պարգևատրման ֆոնդ» և «Դրամական աջակցություն, մրցանակներ» ուղղությունները։

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան