• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տերյանը և երաժշտությունը

Մի՛ հեռանա

Դուրսը ցուրտ է հիմա

Եվ խավար, և մրրիկ,

Այսօր մի՛ հեռանա,

Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

Մոլորվա՛ծ իմ քույրիկ,

Հոգնած ու մենավոր,

Դուրսը՝ չար փոթորիկ,

Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա՛ մեղմորեն

Այս հուրը տխրաբոց,

Թո՛ղ, որ մեղմ օրորեմ

Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,

Որ այսօր ես գիտեմ,

Այն անուշ հրաշքով

Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու

Քո սրտին կընետեմ,

Որ հզոր լինես դու

Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս

Կըվառեմ քո հոգում,

Սև կյանքի ալեկոծ

Խավարում ու մեգում:

Դուրսը ցուրտ է հիմա

Եվ խավար, և մրրիկ,

Այսօր մի՛ հեռանա,

Մոլորված իմ քույրի՛կ։

Ցանկություն

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող…

Խոսք՝  Վահան Տերյանի

Երաժշտություն՝  Լիլիթ  Պիպոյանի

Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Խոսք՝  Վահան Տերյանի

Երաժշտություն՝  Վահագն Ռաշի

Կարդում է Նորայր Ասատրյանը, 9.1 դաս.