• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջնության մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 16-031
28.01.2016թ.

Կրթահամալիրի դասավանդող Միքայել Ղազարյանին և Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Մարտին Մկրտչյանին թույլատրել 2016թ. փետրվարի 4-8-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում մասնակցել սուսերամարտի միջազգային բաց առաջնությանը՝ այդ օրերին նրանց բացակայությունը համարելով հարգելի:

  1. Խորեն Հազարումյանին և Մարթա Ասատրյանին՝ կազմակերպել Միքայել Ղազարյանի փոխարինումը և Մարտին Մկրտչյանի հեռավար ուսուցումը այդ օրերին:
  2. 2016թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից Միքայել Ղազարյանին տրամադրել ճանապարհածախս՝ 40.000 (քառասուն հազար) դրամ:
  3. Մարտին Մկրտչյանին առաջնությանը մասնակցելու համար կրթահամալիրի 2016թ. պարգևատրման ֆոնդից որպես մրցանակ տրամադրել 20.000 դրամով:
  4. Մասնակիցներին՝ առաջնությունը լուսաբանել mskh.am-ում:

Հիմք՝ ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի հրավերը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան