• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենյուների (սննդակազմ) կազմման աշխատանքային խմբերը հաստատելու և Կարգում փոփոխություններ կատարելու մասին

ՀՐԱՄԱՆ N 16-010
18.01.2016թ.

Ս.թ. փետրվարի 1-ից.

  1. գործածության մեջ դնել «Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների նախակրթարանների սաների և երկարօրյա ուսուցման սովորողների մենյուների (սննդակազմ) կազմման և հրապարակման» կարգի փոփոխված տարբերակը (հավելված 1).
  2. հաստատել մենյուները կազմող աշխատանքային խմբերն ըստ ամիսների (հավելված 2):

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների նախակրթարանների սաների և երկարօրյա ուսուցման սովորողների մենյուների (սննդակազմ) կազմման և հրապարակման կարգը

  1. Մենյուները միասնական են կրթահամալիրի բոլոր հանրակրթական դպրոցների սովորողների և սաների համար։
  2. Մենյուները կազմում է այդ նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, տասը ուսումնական օրվա (երկու շաբաթվա) համար: Հաջորդ տասն օրվա համար այն կարող է կրկնվել:
  3. Աշխատանքային խմբի կազմը.
  • կրթահամալիրի մասնագետ (խմբի ղեկավար)
  • կրտսեր դպրոցի, պարտեզի ծնող
  • նախադպրոցական կամ երկարօրյա խմբի դաստիարակ
  • կրտսեր դպրոցի, պարտեզի խոհարար
  • կրտսեր դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավար
  1. Խմբի կազմը փոխվում է յուրաքանչյուր ամիս, բացառությամբ խմբի ղեկավարի, ներգրավելով կրթահամալիրի Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Նոր դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի, Քոլեջի ներկայացուցիչներին։
  2. Յուրաքանչյուր ամսվա համար կրթահամալիրի տնօրենը խմբի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է խմբի անհատական կազմը աշխատանքը սկսելուց առնվազն 3 օր առաջ:
  3. Մենյուն կազմվում է գնումներով որոշված տեսականուց՝ նախատեսելով՝
  • նախակրթարանի 1 սանի համար օրական 500 դրամ (երեք անգամյա սնունդ)
  • երկարօրյա ուսուցման 1 սովորողի համար օրական 300 դրամ (երկու անգամյա սնունդ)։
  1. Մենյուն հաստատվում է խմբի անդամների համաձայնությամբ: Դրա անհնարինության դեպքում հաստատում է խմբի ղեկավարը՝ արձանագրության մեջ նշելով խմբի անդամների վերապահումները, դրանց մասին իր կարծիքը:
  2. Մենյուն գործածության մեջ դրվելուց 10 օր առաջ ներկայացվում է կրթահամալիրի հաշվապահին համաձայնության: Հաշվապահը կրթահամալիրի տնօրենի գրասենյակի միջոցով 3 օրվա ընթացքում դպրոցներին է ուղարկում մենյուները՝ իր ուղղումներով և սննդամթերքի՝ յուրաքանչյուր տեսակից մեկ երեխայի համար շաբաթական պահանջարկի հաշվարկով:
  3. Համաձայնեցված մենյուն գործածման օրից առնվազն մեկ օր առաջ հրապարակվում է նշված դպրոցների ենթակայքերում:

 

Հավելված 2

Մենյուների կազմման պատասխանատուներն ըստ ամիսների

N

Ամիս

Կրթական օբյեկտ

Պատասխանատուներ

1.                

Փետրվար

Հուլիս Դեկտեմբեր

Դպրոց-պարտեզ

մասնագետ - Անուշ Աղաբաբյան

ծնող - Մելինե Սիմոնյան

դաստիարակ - Հայարփի Տոնոյան

խոհարար - Արև Արզումանյան

ղեկավար - Տաթև Բլեյան

2.                

Մարտ Օգոստոս

Նոր դպրոց-պարտեզ

մասնագետ - Անուշ Աղաբաբյան

ծնող - Տաթև Ստեփանյան

դաստիարակ - Նելի Արղության

խոհարար - Մարիետ Թադևոսյան

ղեկավար - Նառա Նիկողոսյան

3.                

Ապրիլ Սեպտեմբեր

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

մասնագետ - Անուշ Աղաբաբյան

ծնող - Արմինե Բաղդասարյան

դաստիարակ - Օլյա Մանդալյան

խոհարար - Հասմիկ Հակոբյան

ղեկավար - Արմինե Թոփչյան

4.                

Մայիս Հոկտեմբեր

Հիմնական դպրոց

մասնագետ - Անուշ Աղաբաբյան

ծնող - Գոհար Սմբատյան

դաստիարակ - Սրբուհի Ներսիսյան

խոհարար - Նունե Գևորգյան

ղեկավար - Շամիրամ Պողոսյան

5.                

Հունիս Նոյեմբեր

Քոլեջ

մասնագետ - Անուշ Աղաբաբյան

ծնող - Աննա Կարապետյան

դաստիարակ - Նինա Անտոնյան

խոհարար - Արևհատ Ուզունյան

ղեկավար - Նվարդ Սարգսյան