• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 16-030
27.01.2016թ.

Կրթահամալիրի գործընկեր «Կրթասեր» հասարակական կազմակերպության միջոցով կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը 2016 թ. հուլիսի 24-30-ի համար ստացել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության հրավերը և 12 սովորողի կրթաթոշակ։ Մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով.

  • ճամբարի նախապատրաստական աշխատանքը համարել ուսումնական նախագիծ՝ նախագծի խմբի ձևավորում.
  • սովորողների և ղեկավարների համար անգլերենի, թուրքերենի, տիեզերագիտության լրացուցիչ ուսումնական պարապմունքների կազմակերպում,
  • ուսումնական-հայրենագիտական ճամփորդության ծրագրի և նախահաշվի ստեղծում (հիմնվելով նախորդ տարվա նախահաշվի վրա),
  • ճամբարում ներկայացվող մշակութային ծրագրի ստեղծում և նախապատրաստում,
  • հուշանվերների, ճամբարում գործաածելու համար՝ ազգային խոհրդանիշների, կրթահամալիրի և Հայաստանի մասին պատմող ֆիլմերի պատրաստում
  1. նախագծի համակարգող նշանակել Լուսինե Բուշին, ղեկավարներ՝ Անահիտ Մելքոնյանին, Նվարդ Սարգսյանին.
  2. հանձնարարել համակարգողին.
  • մինչև հունվարի 30-ը Իզմիրի տիեզերագիտական ճամբար ուղարկել մասնակիցների խմբի ղեկավարների տվյալները,
  • պատշաճ պատրաստել և մինչև փետրվարի 20-ը փոստով ճամբար ներկայացնել սովորողների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.
  1. հանձնարարել ուսումնական նախագծի ղեկավարներին դրա իրականացման համար համագործակցել կրթահամալիրի բնագիտության, օտար լեզուների, հասարակագիտության, երաժշտության-պարի, տեխնոլոգիայի դասավանդողների հետ.
  2. նախագծի ղեկավարների ներկայացմամբ փետրվարի 5-ին հաստատել ուսումնական նախագծի աշխատակարգը և ժամանակացույցը.
  3. նախագծի աշխատանքը սահմանված կարգով ներառել մասնակից մանկավարժական աշխատողների անհատական աշխատանքային պլանում։

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան