• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2016

Ծրագիր

2016թ. փետրվարի 8-12

 

Ստուգատեսը հարթակ է բացահայտելու, ներկայացնելու և խթանելու բնագիտական-տեխնիկական կրթության առաջադեմ փորձը, սովորողների բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը, մեծ ու փոքր գյուտերը։

Ստուգատեսին մասնակցում են ՀայաստանիՀանրապետության, Արցախի, Վրաստանի բնագիտության-տեխնիկական ստեղծագործության ակումբները, խմբերը, գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ։

 

Փետրվարի 8

11:00-11:45              Վարպետության դաս ANEL-ի փորձառու մասնագետների կողմից, թեման՝  «Արդուինո»

 

 

 

Փետրվարի 9

 

11:00-11:45   Վարպետության դասը վարում է Արտակ Համբարյանը, թեմա՝ «Վերականգնվող էներգիա, էներգախնայողություն»

 

11:00-14:00        Այցելություն՝ ANELլաբորատորիա

 

 

 

Փետրվարի 10

11:00-11:45   Վարպետության դասը վարում է Արմինե Մնացականյանը, թեմա՝ «Թվային աշխարհ»

 

15.15-16.15           Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինար-կլոր սեղան։ Վարում են բնագերտ դասավանդողները և սովորողները։

Բովանդակությունը՝  Բնագիտության-տեխնիկայի ուսուցում. սովորողի բնագիտական-տեխնիկական գործունեության կազմակերպման՝ սեփական փորձի ներկայացում, այլոց փորձի ուսումնասիրություն, թարգմանություն

·         Բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը դասվարի-դաստիարակի բլոգում

·         Բնագիտական-տեխնիկական մտածողության զարգացումը նախակրթարանում, կրտսեր դպրոցում, միջին դպրոցում

·         Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության պատանեկան ակումբներ

·         Ուսումնական պարապմունքը՝ սովորողի անհատական ստեղծագործական նախագիծ

·         Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ուսուցման, հանրակրթության սովորողի գործունեության ղեկավարման առաջադեմ  միջազգային փորձ

Կլոր սեղանի նյութերով ստեղծվում է «Դպիրի» հատուկ համարը՝ բնագիտական-տեխնիկական ստուգատեսը կրթահամալիրում։

 

Փետրվարի 11

11:00-14:00         Այցելություն՝  Աշտարակի  Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինսիտուտ   

 

 

 

Փետրվարի 12

 

14.00-15.00         Կրթական ցուցադրության բացում կրթահամալիրի բնագիտության-տեխնիկայի ուսումնական կենտրոնի սրահում։Սովորողների  և դասավանդողների ստեղծած ուսումնական նյութեր, փորձեր, սարքեր, նախագծեր, ծրագրեր

 

Մարզերից, Արցախից, Վրաստանից եկած մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում։