• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էմիլիի և Կելվինի առաջին պարապմունքը

Հունվարի 26-ին Գեղարվեստի ցուցասրահում կայացավ «Ֆինանսական գրագիտություն» նախագծով առաջին պարապմունքը, որը վարում էին Էմիլի Թոմփսոնը և Կելվին Կին Կան Չունը: Պարապմունքից առաջ Կելվինի և Էմիլիի համար հետաքրքիր էր զրույցի բռնվել մեր սովորողների հետ, պարզել նրանց հետաքրքրությունները, ապագայի հետ կապված ծրագրերը: Էմիլին ներկայացրեց ֆինանսական հաստատությունների, կրեդիտ քարտերի և դրամի արժեզրկման մասին փոքրիկ տեղեկատվություն: Կելվինը բացատրեց, թե ինչպես են շահույթ ստանում տարադրամի փոխանակման կետերում: Պարապմունքի վերջում Կելվինը սովորողներին բաժանեց ֆինանսական գրագիտության մակարդակը որոշող ախտորոշիչ թեստեր, որոնք սովորողները ինքնուրոյն լրացրեցին: Դասընթացի վերջում նրանց նորից կտրվեն նմանատիպ թեստեր, որպեսզի պարզեն, թե ինչ գիտելիք են ձեռք բերել մեկ ամսվա ընթացքում: