Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում հայտնի աստղագետ, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում աստղագիտական օլիմպիադաների կազմակերպիչ Միխայիլ Գավրիլովի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա եղան նաև մեր կրթահամալիրի՝ ֆիզիկայով և աստղագիտությամբ հետաքրքրված մի խումբ սովորողներ:
Աստղագետը՝ Միխայիլ Գավրիլովը սովորողների համար շատ պարզ և մատչելի լեզվով ներկայացրեց Արեգակի և Լուսնի խավարման երևույթները, ներկայացրեց Շպիցբերգենում այս տարվա մարտի 3-ին դիտված Արեգակի խավարումը: Նա անձամբ մասնակցել էր արշավախմբի աշխատանքներին և բացի աստղադիտական տեղեկություններից, ներկայացրեց նաև Շպիցբերգենի բնության, կենդանական աշխարհի և այնտեղ ապրող ու աշխատող մասնագետների մասին:
Հանդիպումը, որը տևեց երկու ժամից ավելի, հետաքրքիր էր, ուսանելի: