• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մտորումներ

  Աստղ Կիրակոսյան

Հայաստան` հրաշք ժողովուրդ, սրտացավ մարդիկ և խեղված կառավարություն, արտագնա աշխատանքներ...: Երկրում կա անհավասարություն, կան անսահման դժվարություների ճահիճներ, որոնք էլ դառնում են  հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ: Եվ այս ամենից հետո ծագում է հարց՝ ազգ ենք արդյոք, ժողովուրդ, պետականություն: Եվ ինչպես կոչվենք այդպիսին. նույնիսկ կրոնն է բիզնես դարձել: Բարձր խավ հասկացությունն արդեն պայմանավորված է նյութական հնարավորություններով: Կրթական օջախները՝ համալսարաները, բուհերը մեծ մասամբ բիզնեսի տեսակներ են: Եվ արդեն անիմաստ է խոսել հիվանդանոցների մասին. մեզնից շատերը տեղյակ են, թե ինչ է կատարվում այնտեղ իրականում: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է պատկերացնել Հայաստանը ապագայում: Կարո՞ղ ենք արդյոք ակնկալել թեկուզ մի նշույլ դրական փոփոխություն, թե՞ հակառակը՝ ուրիշ ելք չգտնելով բոլորս էլ հեռանանք մեր երկրից:  Ինչքան էլ հայրենասեր ենք, ինչքան էլ սիրում ենք և կապված ենք հայրենիքի թեկուզ մի անկյան հետ, բայց ամենքս էլ մի ընտանիք ենք ու ակնկալում ենք ավելի լավ պայմաներ: